Իտալիան կալանք է դրել Սոլովյովի երկու վիլլաների վրա

Իտալիայի իշխանությունները կալանք են դրել ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի և կրեմլամետ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի անշարժ գույքի վրա, գրում է La Repubblica թերթը։

Թերթի տվյալներով՝ խոսքը Իտալիայի հյուսիսում գտնվող Կոմո լճի ափին Սոլովյովի երկու վիլլայի եւ Ուսմանովի՝ Սարդինիայում գտնվող վիլլայի մասին է։

 

Սոլովյովի վիլլան Կոմո լճի ափին

 

Ուսմանովն ու Սոլովյովն ընդգրկված են ԵՄ պատժամիջոցների ցուցակում՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.