Ռուսական բանակը չհասավ ծրագրված բնագծերին, բայց հասավ 10 հազար զոհի սահմանին․ Զելենսկի

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռուսական բանակը չի հասել նախատեսած բնագծերին, սակայն հասել է սպանված գրեթե 10 հազար ռուս զինծառայողի։ Ինչպես հաղորդում է UNIAN-ի թղթակիցը, այս մասին պետության ղեկավարն ասել է իր տեսաուղերձում։

«Ռուսական բանակը չհասավ ծրագրված բնագծերին: Բայց այն հասավ գրեթե 10,000 զոհված ռուս զինվորի: 10,000: Սա սարսափելի է: 18, 20 տարեկան, շատ երիտասարդ, գրեթե երեխաներ: Ռուսաստանը հաստատ կարող էր այդ մարդկանց տալ այլ բան, քան մահը», շեշտել է Ուկրաինայի նախագահը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.