Ուկրաինան կհաղթի, պատերազմն արդեն Պուտինի պլանով չի ընթանում․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ համոզված է Ռուսաստանի հետ դիմակայությունում Ուկրաինայի հաղթանակում։ Ըստ նրա՝ Պուտինը հավանաբար չէր սպասում ուկրաինացիների նման «անսովոր տոկունությանը»։ Այս մասին նա խոսել է BBC-ին տված հարցազրույցում։

«Եթե Մոսկվան մտադիր է ինչ-որ կերպ տապալել կառավարությունը և հաստատել իր խամաճիկ ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացիներ այս կամ այն ​​կերպ կմերժեն նրան»,- ասել է Բլինքենը։

Պետքարտուղարի խոսքով, պատերազմն արդեն չի ընթանում Պուտինի պլանով։ Ուկրաինական զորքերի ուժեղ դիմադրությունն արդեն ինը օր թույլ չի տվել ռուսներին տեղաշարժվել դեպի երկրի խորքը։

ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է, որ ԱՄՆ կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ մինչև ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումը։

Հարցին, թե վստա՞հ է, որ Ուկրաինան կհաղթի, նա ասել է. «Ժամանակի ընթացքում, միանշանակ»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.