Ռուս մագնատին մահացած են գտել Բրիտանիայում իր շքեղ առանձնատան ավտոտնակում

Ռուս մագնատին մահացած են գտել բրիտանական Սուրեյ կոմսությունում գտնվող իր շքեղ առանձնատան ավտոտնակում։

66-ամյա ռուս օլիգարխը, ով հարստացել է նավթի և գազի բիզնեսով, ծագումով ուկրաինացի էր։ Ոստիկանությունը երեք երեխաների հոր՝ Մայքլ Ուոթֆորդի մահը համարում է «անբացատրելի», սակայն այն կասկածելի չի համարում, գրում է dailymail.co.uk-ը։

Հրատարակությունը նշում է, որ Ուոթֆորդի մահվան մասին լուրը տարածվել է այն օրը, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Համայնքների պալատին ասել է, որ կհրապարակի Վլադիմիր Պուտինի ռեժիմի հետ առնչվող մարդկանց ամբողջական ցուցակը, որոնց մի զգալի մասը պատժամիջոցների կենթարկվի։

Ըստ The Sun-ի՝ մագնատի ընտանիքի ընկերն ասել է, որ Ուոթֆորդի հոգեվիճակը կարող էր վատանալ Ուկրաինայի պատերազմի պատճառով, որը սանձազերծել է Ռուսաստանի Դաշնությունը։ «Նրա մահվան և Ուկրաինա ներխուժման ժամկետները, անշուշտ, պատահական չեն»,- թերթին ասել է աղբյուրը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.