Google-ը դադարեցնում է կոնտեքստային գովազդի վաճառքը Ռուսաստանի իր հարթակներում

Ամերիկյան YouTube վիդեոհոսթինգը որոշել է ժամանակավորապես անջատել գովազդը Ռուսաստանում՝ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով, ասվում է Google-ի հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Արտառոց հանգամանքների պատճառով մենք դադարեցնում ենք Google-ի գովազդը Ռուսաստանում։ Իրավիճակը զարգանում է արագ տեմպերով, և մենք կշարունակենք կիսվել թարմացումներով՝ ըստ անհրաժեշտության: Գովազդը նույնպես կանջատվի հենց Google որոնողական համակարգում»,- ասվում է Google-ի հայտարարության մեջ։

Նշվում է, որ ռուս օգտատերերը գովազդ չեն տեսնի, ինչը նշանակում է, որ նրանց դիտումները չեն դրամայնացվելու։ Ռուսաստանից տեսահոլովակների հեղինակները կշարունակեն գումար ստանալ դիտումների համար, բայց միայն այլ երկրներից։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.