Ռուսաստանը երեք երկիր է գտել պատժամիջոցները շրջանցելու համար․ Կուլեբա

Ուկրաինայի Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են լուծումներ գտնել բիզնես վարելու համար՝ կապված պատժամիջոցների հետ, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Ըստ նախարարի՝ խոսքը երեք երկրների մասին է, որոնք կարող են օգնել Ռուսաստանին։ «Մենք գիտենք, որ Մոսկվան, խուճապի մեջ, այժմ սկսել է պատժամիջոցները շրջանցելու ճանապարհներ փնտրել։ Նրան հաջողվել է գտնել երեք երկիր։ Մենք գիտենք, թե որոնք են այդ երկրները և պատրաստ ենք աշխատել նրանց հետ։ Մենք կբանակցենք այլ գործընկերների հետ, որպեսզի կանխենք ագրեսորին աջակցությունը», ասել է Կուլեբան։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.