Ամերիկացի կոնգրեսականները պահանջում են Արցախին 50 միլիոն դոլար աջակցություն տրամադրել

Ամերիկացի 3 կոնգրեսականներ՝ Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոնեն և Ջեքի Սփայերը պահանջում են Արցախին 50 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել։ Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ֆեյսբուքյան էջում հրապարակված նամակից։

Կոնգրեսականների նամակն ուղղված է Ներկայացուցիչների պալատի և Սենատի Հատկացումների հանձնաժողովների ղեկավարներ Բարբարա Լիին և Քրիս Քունսին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.