Երեք շաբաթից պարզ կդառնա, թե նրանցից քանիսն են մնացել․ Ռուս օլիգարխի մռայլ կանխատեսումը

Ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկան, որը հայտնվել է պատժամիջոցների ցուցակում, ելույթ է ունեցել Կրասնոյարսկի տնտեսական համաժողովում։ Նրա խոսքերը մեջբերում է NGS24-ը.

«Մենք դեռ նման մարտահրավերների չենք հանդիպել, երկաթե վարագույրն արդեն իջել է, ինձ շատ են խնդրում, որ դա չասեմ, բայց ես խաղաղության կողմնակից եմ, երեք շաբաթից պարզ կդառնա, թե ինչ կլինի բանկերի հետ, տեսնենք՝ ով կլինի. կարծում եմ՝ շատ կզարմանանք, թե նրանցից քանիսն են մնացել, մատների վրա կարելի է հաշվել… Մենք վերցնում ենք 1998-ի ճգնաժամը և բազմապատկում երեքով»,- ասել է նա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.