ՄԱԿ ԳԱ-ն Ռուսաստանից պահանջել է զորքերը դուրս բերել Ուկրաինայից. Հայաստանի քվեարկությունը

Lragir.am-ը գրում է. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան աջակցել է «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» բանաձևին, որը կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի դեմ և դուրս բերել բոլոր ռուսական զորքերը ուկրաինական տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից և Դոնբասից։

Մասնավորապես, բանաձեւին կողմ է քվեարկել ՄԱԿ-ի անդամ 141, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 35 երկիր։

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել:

Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Էրիտրեան, Հյուսիսային Կորեան:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.