ԵՄ-ն պատժամիջոցների 4-րդ փաթեթն է մշակում․ թիրախում ՌԴ օլիգարխներն են

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է մշակում Ուկրաինայում պատերազմի պատճառով։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։

«Մենք արդեն խիստ պատժամիջոցներ ենք սահմանել: Մենք աշխատում ենք չորրորդ փաթեթի վրա: Ուրբաթ օրը տեղի կունենա [ԵՄ] արտգործնախարարների հատուկ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար [Էնթոնի] Բլինկենի հետ»,- ասել է նա:

Շալենբերգը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցներն արդեն իրենց ազդեցությունն են ունեցել։ «Բորսաները փակ են, ռուբլին զգալիորեն անկում է ապրում, Եվրամիությունն առաջին անգամ ցույց տվեց իր մկանները»,- հավելել է նա։

Ավստրիայի արտգործնախարարի խոսքով՝ նոր պատժամիջոցները կազդեն խոշոր գործարարների վրա, հատուկ ցուցակներ են պատրաստվում։ «Հաջորդ հիմնական թիրախը լինելու են, այսպես ասած, վերնախավը, օլիգարխները,- ասել է Շալենբերգը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.