«Կադիրովի էլիտար խումբը, որն այստեղ էր հատուկ մեր նախագահին...»․ Դանիլով

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հեռուստամարաթոնի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպանությունը ծրագրած «էլիտար» կադիրովականները չեզոքացվել են, հաղորդում է UNIAN-ը։

«Հատուկ գործողությունը, որը պետք է իրականացնեին կադիրովականները՝ մեր նախագահին վերացնելու համար, այսօր մեզ լիովին հայտնի է: Եվ կարող եմ ասել, որ մենք այդ տեղեկությունը ստացել ենք ՌԴ ԱԴԾ-ի (ՖՍԲ) ներկայացուցիչներից, ովքեր ցանկություն չունեն մասնակցելու այս արյունալի պատերազմին։ Եվ դրա շնորհիվ Կադիրովի էլիտար խումբը, որն այստեղ էր հատուկ մեր նախագահին վերացնելու համար, ոչնչացվեց»,- ասել է Դանիլովը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.