Ջո Բայդենը Ուկրաինային աջակցելու հարցում խորհրդակցության հրավեր է ուղարկել բոլոր դաշնակիցներին բացի Էրդողանից, հայտնի են պատճառները

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը խորհրդակցություն է անցկացրել Եվրոպայում դաշնակիցների և գործընկերների հետ՝ համաձայնեցնելու նրանց դիրքորոշումները Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու հարցում: Ուշագրավ է , որ խորհրդակցության հրավերից դուրս է մնացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խորհրդակցության ժամանակ խոսել է Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լեհաստանի, Միացյալ Թագավորության, Ռումինիայի և Եվրամիության առաջնորդների հետ՝ քննարկել է «Ռուսաստանին ծшնր հետևшնքներ պարտադրելու , միաժամանակ աշխատել համաշխարհային տնտեսական կայունությունը պահպանելու համար»:

Այս խորհրդակցությունին հաջորդել է երկուշաբթի օրը Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ պատժшմիջոցների նոր փուլը , որը նպատակ ունի ազդել Մոսկվայի կուտակած հարյուրավոր միլիարդ դոլար արժութային պահուստների վրա: Այս ամենից հետո ռուսական ռուբլին իր պատմության մեջ ամենավատ իրավիճակը ունեցավ կտրուկ արժեզրկվելով դոլարի նկատմամբ գրեթե 33 տոկոսով:

Թուրքիան նույնպես դшտшպшրտել է Ռուսաստանի պшտերшզմն Ուկրաինայում, սակայն չի մասնակցել նրա դեմ որևէ պատժшմիջոցների՝ վшխ ենшլnվ ռուսական պատասխան գործողություններից։ Էրդողանը նույնիսկ քննшդшտեց Արևմուտքի «անվճռшկшնությունը»՝ կшնխ-ելnւ Ուկրաինայում պшտերшզմը։

Երկուշաբթի օրը Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան կսահմանափակի Բոսֆորի նեղուցով մուտքը դեպի Սև ծով , սակայն նորից հստակ չի նշել, թե արդյոք ռուսական նավերի մուտքը կամ ելքը Սև ծով կկшնխվի 1936 թվականի Մոնտրոյի կոնվենցիայի կետերի կատարման միջոցով։ Փոխարենը նա հասկացրեց, որ Թուրքիան կկանգնի իր գործընկերների կողքին՝ չհրաժարվելով Ռուսաստանից։

«Թուրքիան չի հրաժարվի իր ազգային շահերից, բայց չի անտեսի նաև տարածաշրջանային և գլոբալ հավասարակշռությունը: Մենք երես չենք թեքի և Ռուսաստանից և Ուկրաինայից»։ , – հայտարարեց Էրդողանը:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.