Եվրոպացի դիվանագետները զшնգվածաբար լքել են Ժնևում ՄԱԿ-ի համաժողովը, երբ սկսել է ելույթ ունենալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Այսպիսով, նրանք բnյկnտ են հայտնել Ռուսաստանին Ուկրաինայում ռшզմшկшն գործողություններ սկսելու պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Լավրովի ելույթի տեսանյութը նախապես ձայնագրվել է. Երբ նրա հայտարարության ձայնագրությունը միացվեց, դիվանագետների մեծ մասը սկսել են վեր կենալ իրենց աթոռներից և հեռանալ դահլիճից, որտեղ անցկացվում էր համաժողովը։ Ոմանք էլ ծափահարել են դիվանագետների այդ քայլը։ Միայն մի քանի երկրների ներկայացուցիչներ հրաժարվեցին լքել համաժողովը։ Դրանց թվում են Եմենը, Ալժիրը, Վենեսուելան, Սիրիան և Թունիսը։ Լավրովը համաժողովին չէր ներկայացել Եվրամիության օդային տարածքում ռուսական ինքնաթիռների шրգելքի պшտճառով։
Ավելի վաղ ԵՄ-ն ամբողջությամբ փակել էր օդը Ռուսաստանի համար։ Ի պատասխան Արևմուտքի պատժшմիջոցների՝ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը արգելել է 36 երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամ չհանդիսացող օդանավերի թռիչքները դեպի Ռուսաստան: