Տեսախցիկը արձանագրել է մահվան ելքով վրաերթի պահը Երևանում

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութը, թե ինչպես է փետրվարի 26-ին Երևանում՝ Շիրազի փողոցում, տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը, երբ հետիոտնը փողոցի չթույլատրելի հատվածով անցնելիս վրաերթի է ենթարկվում Mercedes-ի կողմից և տեղում մահանում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 26-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ՝ 35-ամյա Բեգլար Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։

 

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.