Եվրամիությունը ամբողջովին փակեց երկինքը Ռուսաստանի համար և արգելեց բոլոր գործարքները ՌԴ Կենտրոնական բանկի հետ

«Եվրամիությունը կփակի Ռուսաստանի համար երկինքը՝ կապված Ուկրաինայի դեմ լայնածավալ шգրեuիшյի հետ».

Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 27-ին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարգելի բոլոր գործարքները Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ, ինչպես նաև տնտեսական և անձնական պատժшմիջոցների լրացուցիչ փաթեթ կներկայացնի Բելառուսի դեմ։

Մեկ այլ որոշմամբ արգելվում է Russia Today-ի և Sputnik-ի գործունեությունը Եվրամիության տարածքում։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.