Պուտինը հանձնարարեց մարտական վիճակի բերել միջուկային զենքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ի պատասխան Արևմուտքի ագրեսիվ հայտարարությունների, հանձնարարել է ռուսական բանակի զսպող ուժերին ծառայության հատուկ ռեժիմի պատրաստել։ «ՆԱՏՕ-ի առաջատար երկրների բարձրաստիճան պաշտոնյաները թույլ են տալիս իրենց ագրեսիվ հայտարարություններ անել մեր երկրի դեմ, ուստի պաշտպանության նախարարին և գլխավոր շտաբի պետին հանձնարարում եմ ռուսական բանակի զսպիչ ուժերին պատրաստել մարտական ​​հերթապահության հատուկ ռեժիմի»,- ասել է պետության ղեկավարը կիրակի օրը՝ Կրեմլում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը։

«Ճիշտ այդպես», – պատասխանել են Շոյգուն և Գերասիմովը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.