Զելենսկին ասել է, որ Կիևը ցանկանում է խաղաղություն և բանակցություններ Ռուսաստանի Դաշնության հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ թելեգրամյան ալիքում հրապարակված իր կոչում Զելենսկին որպես Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունների հարթակ առաջարկել է Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, և նշել, որ ցանկացած այլ քաղաք հարմար է։ «Մենք ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտ: Վարշավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու, դա մենք առաջարկել ենք ռուսական կողմին, և ցանկացած այլ քաղաքում, որտեղից հրթ-իռներ չեն թռչում, մեզ հարմար է »,- ասել է նա:
Զելենսկին դիմել է նաև բելառուսներին և մաղթել, որ երկիրը «կրկին բարի և ապահով դառնա»։ Ուկրաինայի նախագահն ասել է՝ Կիևը կհամաձայներ Բելառուսում բանակցություններին, եթե այդ երկրի կողմից ռшզմшկшն գործողություններ չլինեին։
Զելենսկին ասել է, որ այլ երկրներում կարող են վարել բանակցություններ, բայց ոչ Բելառուսում: «Եթե ձեր տարածքներից шգրեuիվ գործողություններ չլինեին, մենք կարող էինք խոսել Մինսկում, ձեր քաղաքում: Հիմա մենք ասում ենք՝ ոչ Մինսկը, այլ քաղաքները կարող են հանդիպման վայր լինել»,- ընդգծել է Զելենսկին։