Google-ը դադարեցնում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ռուսական լրատվամիջոցների դրամայնացումը

Google-ը դադարեցնում է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող ռուսական լրատվամիջոցների դրամայնացումը իր հարթակներում և հավելվածներում, այդ թվում՝ YouTube-ում, գրում է Reuters-ը։

YouTube-ի ներկայացուցիչները, վկայակոչելով «արտառոց հանգամանքները», ասել են, որ տեսահոսթինգը «կասեցնում է YouTube-ում մի շարք ալիքների դրամայնացման հնարավորությունը»։

Google-ը հայտարարել է, որ նաև արգելել է ռուսական պետական ​​լրատվամիջոցներին օգտագործել իր գովազդային տեխնոլոգիան կայքերից և հավելվածներից եկամուտներ ստանալու համար:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.