Ուկրաինայի Խարկով քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Russian Today-ի տելեգրամյան ալիքը: Նշվում է, որ պայթյունի պատճառները հայտնի չեն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է ճանաչեն Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության տարածք և հրաժարվեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունից, հանդիպումը հեռարձակվել է Комсомольская правда-ի Youtube-ի ալիքով։
Պուտինը նախկինում հորդորել էր ուկրաինացի զինվորականներին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը և թույլ չտալ, որ նացիստները խաղաղ բնակիչներին որպես վահան օգտագործեն։
«Կիևը պետք է ճանաչի Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության տարածք և հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելուց»,- ասել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել էր հատուկ ռազմական գործողություն սկսել Դոնբասում՝ Ուկրաինայի ապառազմականացման նպատակով։