ԵՄ-ն նախատեսում է սառեցնել Պուտինի եւ Լավրովի ակտիվները

ԵՄ-ն նախատեսում է սառեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ակտիվները, գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի դեմ ամերիկյան հնարավոր պատժամիջոցները, ասել էր, որ պետության ղեկավարը փող է պահում «Ռոսիա» բանկում, որն արդեն պատժամիջոցների տակ է։ Նա նաև նշել էր, որ պատժամիջոցները ցավոտ չեն Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության որևէ ներկայացուցչի համար։

Եվրամիությունը նախատեսում է սառեցնել Վլադիմիր Պուտինի և Սերգեյ Լավրովի ակտիվները՝ ուրբաթ օրը հրապարակվող պատժամիջոցների փաթեթի շրջանակներում։

Իր հերթին, Ավստրիայի կանցլերը հաստատել է, որ ԵՄ երկրները համաձայնեցրել են Պուտինին ու Լավրովին ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառելու հարցը։ Հաստատել է նաեւ Գերմանիայի ԱԳՆ-ն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.