Պատերազմի սկսվելուց 1 օր անց ամենահարուստ ռուսաստանցիները կորցրել են 38 միլիարդ դոլար

Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ կորցրել են 38 միլիարդ դոլար, գրում է Բլումբերգը։ Պատճառը բորսաներում ռուսական ընկերությունների բաժնետոմսերի գնի ռեկորդային անկումն է։

Ամենամեծ կորուստն ունեցել է Լուկօյլի նախագահ Վահիթ Ալեքպերովը՝ 6․2 միլիարդ դոլար։ Սևերստալի ղեկավար Ալեքսեյ Մորդաշովի կորուստը մեկ օրում կազմել է 4․2 միլիարդ դոլար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.