ԱՄՆ-ն սառեցնում է ռուսական 1 տրիլիոն դոլարի ակտիվները

Քիչ առաջ Սպիտակ տանն ավարտվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը Ուկրաինայի շուրջ իրավիճակի հետ կապված։

Ջո Բայդենը հայտարարեց, որ այս պահից սկսվում են կործանարար պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ, որը ենթադրում է նաև դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման արգելք։

«Մենք կսահմանափակենք Ռուսաստանի՝ դոլարով, ֆունտով և իենով բիզնես անելու հնարավորությունը։ Մենք կդադարեցնեք ռուսական բանակը ֆինանսավորելու և աճեցնելու ունակությունը, կխաթարենք 21-րդ դարի բարձր տեխնոլոգիական տնտեսության մեջ մրցելու նրանց կարողությունը:

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի նկատմամբ, որոնք միասին ունեն մոտ 1 տրիլիոն դոլարի ակտիվներ:

Մենք նաև արգելափակում ենք ևս չորս խոշոր բանկ:

Դա նշանակում է, որ Ամերիկայում նրանց ունեցած բոլոր ակտիվները կսառեցվեն»,- իր խոսքում, մասնավորապես, նշեց ԱՄՆ նախագահը

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.