Բայդենին առաջարկվել է զանգվածային կիբեռհարձակում սկսել Ռուսաստանի դեմ․ NBC News

ԱՄՆ հետախուզական ծառայությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկում են Ռուսաստանի Դաշնության դեմ «լայնածավալ կիբերհարձակման» տարբերակներ, հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նախագահ Ջո Բայդենին ներկայացվել են զանգվածային կիբերհարձակումների մի շարք տարբերակներ, որոնք ուղղված են Ուկրաինայում ռազմական գործողություններ վարելու Ռուսաստանի կարողությունը խաթարելուն», ասվում է հեռուստաալիքի կայքում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հետախուզության և ռազմական գերատեսչությունների փորձագետներն առաջարկում են աննախադեպ մասշտաբով «օգտագործել ամերիկյան կիբերզենքեր»։ Առաջարկվող տարբերակների թվում են Ռուսաստանում ինտերնետ կապի խաթարումը, էլեկտրաէներգիայի անջատումները և երկաթուղային երթևեկությանը միջամտությունը՝ «Ռուսաստանին ուժերը համալրելը թույլ չտալու համար»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.