Ալիևի՝«նախընտրական աքլորականչը». Միայն թե իմանաք նրա երազանքը... «Առողջ եզին փտած դարմանն ի՞նչ կանի»..

Ադրբեջանցիները պետք է աստիճանաբար հասնեն իրենց ռազմավարական նշանակետին՝ Երևանը վերադարձնելուն: Interfax-ի փոխանցմամբ՝  նման անհեթհեթ հայտարարությամբ հանդես է եկել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը: 

Ըստ նրա՝ Երևանը հանդիսանում է իրենց պատմական հողը, և իրենք պետք է վերադառնան և բնակություն հաստատեն այդ հողում: 

«Դա մեր քաղաքական և ռազմավարական նշանակետն է, և մենք պետք է աստիճանաբար մոտենանք դրան»,- ասել է նա՝ հանդես գալով իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարի ընթացքում: 

Նա ընդգծել է, որ իրենք չպետք է մոռանան իրենց պատմական հողերի մասին, իսկ հետագայում դա պետք է լինի իրենց գործունեության գլխավոր առանցքը: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ nt.am