Բելառուսի տարածքից ռուսական զորքերը մտել են Չեռնոբիլի ատոմակայանի գոտի․ ռադիոակտիվ թափոնների պահեստին վտանգ է սպառնում․ Ուկրաինայի ՆԳՆ

Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն գրել է․

Բելառուսի տարածքից զավթիչների զորքերը մտել են Չեռնոբիլի ատոմակայանի գոտի։ Ազգային գվարդիականները, որոնք հսկում են ռադիոակտիվ թափոնների պահեստը, համառ դիմադրություն են ցույց տալիս: Եթե միջուկային թափոնների պահեստը ոչնչացվի /ռուսական զորքի/ հրետանային հարվածներից, ապա ռադիոակտիվ փոշին կարող է ծածկել Ուկրաինայի, Բելառուսի և ԵՄ երկրների տարածքները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.