Քիչ առաջ մեծ յոթնյակի կոչը՝ Ռուսաստանին

Մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարները Ռուսաստանին կոչ են արել ճակատագրական սխալ չգործել, զորքերը հանել Ուկրաինայից եւ բանակցություններ սկսել Արեւմուտքի հետ անվտանգության հարցերով, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոկը։

Նրա խոսքով, Յոթնյակի երկրները համերաշխություն են հայտնել Ուկրաինային։

«Այսօր մենք հստակ հայտարարել ենք, որ Ռուսաստանը սխալվում է, եթե կարծում է, թե կարող է ապահովել իր անվտանգությունը՝ ճնշելով ուրիշներին։ Հակառակը, եթե Ռուսաստանը կրկին խախտի Ուկրաինայի ինքնիշխանությունը, անմիջապես կզգա հետեւանքները՝ տնտեսական, ֆինանսական, քաղաքական, ռազմավարական, նաեւ նրանք, ովքեր անձնական պատասխանատվություն են կրում այս ճգնաժամի համար», հայտարարել է Բերբոկը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.