Հունաստանից կnշտ պատասխան է հնչել ընդդեմ Թուրքիայի

Բավական տարօրինակ է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, որոշել է uшդրիչ և шնoրինшկան գործողությունների շարք սկսել ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ պետության՝ Հունաստանի դեմ: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը՝ անդրադառնալով Աթենքի և Անկարայի հարաբերություններին:

 

«Թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Հունաստանի ինքնիշխանությունը Էգեյան ծովի կղզիների նկատմամբ, բացարձակապես անընդունելի են։ Դրանք անընդունելի են ոչ միայն մեզ համար: Դրանք մերժվել են Եվրամիության, ԱՄՆ պետքարտուղարության, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և այլ երկրների կողմից»,- ընդգծել է Դենդիասը:

 

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Աթենքը մշտապես ձգտում է Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության՝ հիմնված միջազգային իրավունքի և միջազգային ծովային իրավունքի վրա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.