Պուտինն ասել է, թե ինչպես է գործելու Ռուսաստանը

ՌԴ նախագահ Պուտինը լրագրողներին պատմել է, թե ինչն է որոշելու Մոսկվայի քաղաքականությունն անվտանգության ոլորտում, տեղեկացնում է ՌԻԱ-ն։

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է գործելու Ռուսաստանը։ Ըստ պլանի։ Այն կախված է լինելու իրավիճակից։ Ով կարող է պատասխանել, թե ինչպիսին է լինելու իրական վիճակը։ Առայժմ ոչ ոք։ Դա միայն մեզնից չի կախված», ասել է Պուտինը։

Նա ասել է, որ պատրաստ է գնալ բանակցային ճանապարհով, սակայն բոլոր հարցերը պետք է քննարկվեն համալիր, առանց ռուսական առաջարկներից կտրելու, որոնց իրականացումը Մոսկվայի համար առաջնահերթություն է, ասել է Պուտինը։

Նշենք, որ ռուսական առաջարկները ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մերժել են։ ՌԴ նախագահը բաց է պահում ռազմական գործողությունների թեման, փորձելով հասնել զիջումների ՆԱՏՕ-ի չընդլայնման, ազդեցության գոտիների, սպառազինության հարցերում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.