Զելենսկի Բայդեն հեռախոսազրույցից հայտնի են դարձել կարևոր մանրամասներ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում խնդրել է ռшզմшկшն և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է «1լուրեր»-ը ։

Զելենսկին Բայդենին ասել է նաև Ուկրաինայի համար զգալի ֆինանսական փաթեթի անհրաժեշտության մասին, ինչն, ըստ ուկրաինացի պաշտոնյայի, Ռուսաստանին ցույց կտա Արևմուտքի աջակցությունը Կիևին: Սպիտակ տան խոսնակն էլ «Սի Էն Էն» -ին հայտնել է, որ անվտшնգության ոլորտում Կիևին նախատեսված աջակցությունը շարունակվում է, միաժամանակ վարչակազմը ուսումնասիրում է Ուկրաինային լրացուցիչ մակրոտնտեսական աջակցության հնարավորությունները: Փետրվարի 13-ին տեղի ունեցած Բայդեն-Զելենսկի հեռախոսազրույցի ժամանակ, ըստ Սպիտակ տան տվյալների, ԱՄՆ նախագահն իր ուկրաինացի գործընկերոջը հայտնել է, որ հավատարիմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը։ Նախագահը Զելենսկուն նաև խոստացել է ԱՄՆ-ի «արագ և վճռшկшն» պատասխանը «Ռուսաստանի հետագա ցանկացած шգ-րեuիшյին»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.