Բայդենը կրկին զգուշացրել է Պուտինին․ Սպիտակ տունը մանրամասներ է հայտնում

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել այսօր տեղի ունեցած Բայդեն-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ։ Ըստ Սպիտակ տան տարածած հայտարարության, Բայդենը Պուտինին հայտնել է, որ թեեւ ԱՄՆ-ն առայժմ պատրաստ է զբաղվել դիվանագիտությամբ, հավասարապես պատրաստ է նաեւ Ուկրաինայի շուրջ իրադարձությունների զարգացման այլ սցենարների։

Նախագահ Բայդենը Պուտինին հստակ հասկացրել է, որ եթե Ռուսաստանը միջոցներ ձեռնարկի Ուկրաինայի շուրջ էսկալացիայի ուղղությամբ, ԱՄՆ-ն դաշնակիցների հետ վճռական կարձագանքի, որի արդյունքում Մոսկվան կբախվի արագ եւ լուրջ հետեւանքների, ասվում է հաղորդագրության մեջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.