Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն Արմեն Հարեյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել:
Սրտանց ուզեցի այս ձայնագրությունը կիսել ձեր հետ, որ տեսնեք թէ ինչ նվիրումով սերունդ է մեծանում: Երեխաների հուզումը տեսնելով՝ բառ չեմ գտնում արտահայտելու: Միայն վստահ եմ, որ այսպիսի ապրումներ ունեցող երեխաները չեն կարող այլ մարդ մեծանալ, քան կարեկցող, հոգատար և անձնուրաց:
Միջոցառումը տեղի է ունեցել այսօր, Երևանի թիվ 196 դպրոցում և նվիրված էր Հայրենիքին Հայոց բшնшկի կազմավորման 30 ամյակին: Շնորհակալություն և խոնարհում ծնողներին, ուսուցիչներին ու դաստիարակներին և բոլոր այն մարդկանց, ովքեր օգնում ու նպաստում են անձնուրաց, հոգատար ու կարեկցող մարդ մեծացնելու համար:
Եթե դուք էլ հայրենիքի կամ սփյուռքի ինչ որ մի անկունում, լուռ այսպիսի գործ էք անում, դժվшրությունների մեջ չհուսшհատվեք: Այլ իմացեք, որ ձեր պես էլի շատ մարդիկ կան, ովքեր քրտնաջան գործ են անում, սեփական անձն ուրացած՝ սերունդ են դաստիարակում, և որ մեր ազգի մեջ կա մնացորդաց, որ հառնելու է Քրիստոսով: Ու շատանալու ենք, եթե պինդ բռնեք Աստծուց: