Ո՞ր երկրի գործակալական ցանց է բացահայտվել եւ ո՞վ է սանձազերծել պատերազմը

Հայաստանի ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանցի բացահայտման և 19 հոգու ձերբակալության մասին։ Ծավալուն հաղորդագրությունում, այնուամենայնիվ, չի նշվում, թե խոսքը որ երկրի մասին է։

Այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հայտարարություն է տարածել 2020 թվականի պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին։ Հաղորդագրությունում նշվում է․ «․․․Ազգային ժողովում ստեղծվել է Քննիչ հանձնաժողով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով»։ ՔՊ-ն, սակայն, չի նշում, թե ով կամ որ երկիրն է սանձազերծել։

Հունվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում։ ԱԺ կայքում զետեղված հաղորդագրությունում կարդում ենք՝ «ԱԺ նախագահը Վեհաժողովի բարձր ամբիոնից խոսել է Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ծանրագույն հետևանքների մասին»: Կրկին բացակայում է սանձազերծող երկրի անունը։ Հաղորդագրության համաձայն՝ ինչ-որ երկիր հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, որի հետևանքով սպառնալիքի տակ են հայտնվել Հայաստանի ժողովրդավարական նվաճումները։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am