ԱՄՆ մեծաքանակ առաջին ուժերը Գերմանիայից ժամանում են Ռումինիա ՝ Ուկրաինայի հարավային սահմաներին տեղակայվելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Սքայ Նյուզ Արաբիան» Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլի Դանկոն երեքշաբթի հայտնել է, որ ԱՄՆ առաջին ուժերը, որոնք ամրապնդում են Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) անդամ երկրներին Արևելյան Եվրոպայում, ժամանել են Ռումինիա՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ուկրաինական սահմանին ուժերի կուտակումը։ Նշվում է , որ Միացյալ Նահանգների կողմից առաջին տեղափոխվող ջոկատը 1000 ամերիկացի զինվորական է։