Բելառուսի դեսպանատան առջև պարկով կարտոֆիլ և աղբ թողեցին այսօրվա ակցիայի մասնակիցները.(ՖՈՏՈ)

Այսօր ԱԺԲ երիտասարդ թևի անդամները Բելառուսի դեսպանատան մոտ կազմակերպել էին բողոք ակցիա , ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի վեջին հարցրազրույցի ժամանակ հնչած խոսքերի , որտեղ Վլադիմիր Սոլովյովի հետ խոսելիս Լուկաշենկոն ասել էր . «Հայաստանը գնալու տեղ չունի։ Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են:»

-«Այս պարկով կարտոֆիլը խորհրդանշում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին ՝ որպես կոլխոզի նախագահի , պարկի ներսում կա աղբ և փտած կարտոֆիլ է , որն իր ներաշխարհն է խորհրդանշում : Մենք սա նվեր ենք բերել իրեն , թող վաելի » , – հայտարարեց ԱԺԲ երիտասարդ թևի անդամներից մեկը:

Հիշեցնենք , որ երեկ Ազգային ժողովի Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության պատգամավորներից Հովիկ Աղազարյանը և Ռուստամ Բաքոյանը իրենց ելույթներում շատ կոշտ անդրադարձան Լուկաշենկոյի հայտարարությանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.