Ղազախստանում բողոքի ցույցերը վերսկսել են

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը անդրադարձել է բողոքի նոր ցույցերին։ Արդեն մի քանի օր է Մանգիստթաուի շրջանում նավթագազային ոլորտի աշխատակիցները պահանջում են բարձրացնել աշխատավարձը եւ ստեղծել նոր աշխատատեղեր։ Տոկաեւը կառավարության նիստում ասել է, որ անհրաժեշտ է պահպանել աշխատավորների շահերը, իսկ ընկերությունները պետք է համագործակցեն արհմիությունների հետ, տեղեկացնում է RBK-ն։

Նշենք, որ հենց Մանգիստթաուի շրջանից հունվարի սկզբին սկսեցին զանգվածային ցույցերը։ Սա Ղազախստանի նավթագազային շրջանն է, որտեղ ներկա են արեւմտյան, ռուսական եւ չինական խոշոր ընկերությունները։ Նազարբաեւի հեռացումից հետո հեռացվում են նաեւ նրա մերձավորները, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում էներգետիկ ոլորտում։

Նշենք նաեւ, որ Տոկաեւը փետրվարի կեսերին նախատեսում է այցելել Մոսկվա։ Մինչ այդ, նա մեկնել էր Չինաստան, որտեղ ստացել էր Պեկինի անվերապահ աջակցությունը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.