ԱԺ-ն ընդունեց զինծառայողի զոհվելու դեպքում փոխհատուցում ստացող անձանց շրջանակն ընդլայնելու նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որով պատգամավորն առաջարկում էր զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու հանդիսանան քույրը, եղբայրը, տատը կամ պապը: Նախագծին «կողմ» քվեարկեց 92 պատգամավոր, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 0։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.