Բելառուսի դեսպանն այսօր եղել է ՀՀ ԱԳՆ-ում

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը այսօր՝ փետրվարի 8-ին, եղել է Հայաստանի արտգործնախարարությունում: ԱԳՆ մամուլի խոսնակն այս տեղեկությունը հայտնեց «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ զերծ մնալով հավելյալ մեկնաբանություններից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.