Պուտինը Մակրոնի հետ հանդիպումից հետո համաձայնել է զորքը հետ քաշել Բելառուսից և չհարձակվել Ուկրաինայի վրա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնության են եկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում լարվածությունը նվազեցնելու համար, սակայն Կրեմլը սպասում է ԱՄՆ-ից պայմանների հաստատմանը։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են, որ Ռուսաստանը չի ձեռնարկի նոր «ռազմական նախաձեռնություններ», գրում է թերթը՝ վկայակոչելով ֆրանսիացի պաշտոնյաներին։ Բացի այդ, Մոսկվան համաձայնել է մասնակցել երկխոսության սեփական զինված ուժերի տեղակայման վերաբերյալ։

Ռուսաստանի նախագահը, ըստ նրանց, համաձայնել է նաև Բելառուսից մինչև 30 հազար ռուս զինծառայողդուրս բերել , որոնք ներգրավված են Մինսկի հետ համատեղ «Դաշնակիցների վճռականություն-2022» զորավարժություններին։ Այս հարցը կքննարկվի հետագա հանդիպումներում, որոնց ժամանակ նախատեսվում է համաձայնագիր կնքել «կոլեկտիվ անվտանգության հարցերի շուրջ կառուցվածքային երկխոսության մասին», գրում է FT-ն։ Ռուսաստանը դեռ չի հաստատել գործարքի կնքումը։

«Այս բոլոր հարցերը պահանջում են Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի դաշնակիցների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի համաձայնությունը», – ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, «Դեռ վաղ է որևէ այլ բանի մասին խոսելը»:

Մոսկվայում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ոչ Պուտինը, ոչ Մակրոնը չեն նշել ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Պուտինը պատրաստ է քննարկել Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիան։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.