Որքան է ՀՀ մշտական բնակչության թիվը

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 961.0 հազար մարդ։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.3 հազար, այսինքն՝ մեկ տարում մշտական բնակչության թիվը նվազել է 2․3 հազարով։ 2020 թվականի տարեսկզբին ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 959.7 հազար, իսկ 2019-ի սկզբին՝ 2 մլն 965.3 հազար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 891.9 հազար, իսկ գյուղականը՝ 1 մլն 069.1 հազար։ Երևան քաղաքի մշտական բնակչության թիվը կազմել է 1 մլն 092.7 հազար մարդ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.