Նրանք չկան, սակայն դեռ գետնի վրա են, քանի դեռ գետնի վրա է նրանց գաղութատեր կրեմլյան արքան

Lragir.am-ը գրում է. Այս անձիք չեն հասկանում, որ իրենք իրենց կուսակցություններով և քաղաքական իմիջներով մահացած են արդեն: Նրանք քաղաքական դիակներ են, քայլող և խոսող դիակներ: Նրանք մահացան 2020 թվականի նոյեմբերի 10 լույս գիշերը, երբ մահացավ երրորդ հանրապետությունը:

Կուսակցական տոներ են նշում, տարելիցներ, նրանց թվում է թե նրանք ապագա ունեն այնպես, ինչպես նույն «ապագա կա՛» պատկերացումներ ունի Հայաստանի Հանրապետության գլխավոր կամակատար Փաշինյանը: Նրանք բոլորը չգիտեն, որ քաղաքականապես մահացած են, նրանք չկան:

Նրանք չկան, սակայն դեռ գետնի վրա են, քանի դեռ գետնի վրա է նրանց գաղութատեր կրեմլյան արքան:

Աշխարհը փոխվում է, Ռուսաստանը իզգոյացվում է և ոչ վաղ ապագայում հեռանալու է Հայաստանից: Մենք` հայերս, նավի վրա կմնանք, եթե դուրս գանք իզգոյացված չեկիստական համակարգից և գնանք ազատ նավարկություն:

Այլապես ոչ միայն ներկայի խամաճիկ Հայաստանյան էլիտան և երրորդ հանրապետության համակարգը կհուղարկավորվի, այլ նաև Հայաստանը և հայ ազգի քաղաքական ապագան:

Սամվել Ասլիկյան. Ազգային-Ժողովրդավարական բևեռի մասնակից

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.