ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել է, արդյո՞ք կգնա Նիկոլ Փաշինյանը Թուրքիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում։ Այդ մասին տեղեկությունը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը «Ahaber» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կարող է այցելել Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​համաժողովին։

Նշենք , որ Թուրքիայի ԱԳ նախարարը մասնավորապես նշել էր. «Հայաստանի հետ մեր սկսած և Ադրբեջանի կողմից աջակցություն ստացած կարգավորման գործընթացը վստահություն բարձրացնող քայլերով շարունակվում է: Մեր հատուկ ներկայացուցիչների դեմ դիմաց հանդիպումը անցկացվեց Մոսկվայում: Նրանք հանդիպել են ուղիղ՝ առանց որևէ միջնորդի: Ճիշտ է՝ հյուընկալող կողմը՝ Ռուսաստանը, ճաշկերույթի ժամանակ երկուսին էլ հյուրընկալել է, ինչի համար նրանց շնորհակալություն ենք հայտնում: Նրանք հեռախոսով մշտական կապի մեջ են և միասին կորոշեն, թե հաջորդ հանդիպում երբ և որտեղ կլինի»:

 

Չավուշօղլուն խոսել է նաև փետրվարից սկսվող փոխադարձ թռիչքների մասին՝ նշելով, որ դրանք իրականացնելու են թուրքական և հայկական մեկական ընկերություն:

Նա ասել է նաև, որ առաջին ճանաչողական հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները միասին կքննարկեն հետագա քայլերը:

Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի հնարավոր մասնակցությանը՝ Չավուշօղլուն ասել է.

 

«Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել ենք: Օրերս Փաշինյանը ասաց, որ կարող են մասնակցել ֆորումին: Այսինքն, այն մարդիկ, որոնց մենք հրավիրել ենք, կարող են մասնակցել: Ուրախ կլինենք, քանի որ Ադրեբեջանն էլ է գալիս: Ադրբեջանը թող իր կարծիքը ներկայացնի, Հայաստանն էլ՝ իրենը»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.