Զինվորն արդեն ներկայացվել է քննության, և այդ ամենը կպարզվի. փոխնախարար

Պաշտնապանության փոխնախարար Արման Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ահազնագին, որ ծեծի ենթարկված զինծառայողը լքել է Կապանի զորամասերից մեկը։ Նշենք, որ ազգությամբ եզդի նորակոչիկի ծնողները լրատվամիջոցներին ահազանգել են, որ օրերս Կապանի զորամասերից մեկում իրենց որդու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվել, նրան նսեմացրել են ու ծեծի ենթարկել, ինչի հետևանքով զինծառայողը լքել է զորամասը։

«Հստակ տեղեկություն կա, որ ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր։ Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի այն հանգամանքին, թե ինչն է պատճառ հանդիսացել զորամասն ինքնակամ թողնելու։ Եթե կպարզվի, որ տվյալ բարձրացրած ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, որովհետև մեզ էլ է մտահոգում։ Վերջին ժամանակահատվածում, կարելի է ասել՝ տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան։ Եթե կան, բազմակողմանի ու օբյեկտիվ քննության շրջանակներում նաև ուսումնասիրության առարկա կդառնա։ Հավատացնում եմ ձեզ՝ մեզ համար ձեռնտու է, որպեսզի բոլոր հանգամանքները ի հայտ գան, այդ թվում՝ եթե իրենք պարունակում են ճշմարտություն՝ կապված զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու հետ։ Զինվորն արդեն ներկայացվել է քննության, և այդ ամենը կպարզվի»,- ասաց փոխնախարարը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.