21-ամյա երիտասարդը դաժանությամբ սպանել է 52-ամյա կնոջը. Ի՞նչն է եղել պատճառը

2021 թվականի հունիսի 12-ին առանձնակի դաժանությամբ սպանություն էր եղել Արտաշատում:

Ժամը 15։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկը, որտեղից մարմնի տարբեր մասերում դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, որը որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել էր

Ավելի ուշ պարզվել էր, որ սպանված կինը Արտաշատ քաղաքի Ղուկասյան փողոցի 3-րդ տան բնակչուհի՝ 59-ամյա Նունե Ն-ն էր, որը տեղափոխվել է իր տնից։

Արդյունքում, նշված սպանությունը կատարելու կասկածանքով սպանության վայրից մոտ 1.5-2 կմ հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերեվել ու բերման էր ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 21-ամյա Կարեն Մ-ին։

Պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել Նունե Ն-ի տան խոհանոցային հատվածում, որտեղ հայտնաբերվել են նաև արնանման հետքեր։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։ Կարեն Մ-ն կալանավորվել էր: Իսկ ինչու էր երիտասարդ տղան գնացել այդ քայլին, նա ինչու պետք է սպաներ 59 ամյա կնոջը: Այսպիսով իրավապահները պարզել են դրդապատճառը, թե ինչու է 21-ամյա երիտասարդը առանձնակի դաժանությամբ սպանել 59-ամյա Նունեին: Բանն այն, որ երիտասարդը պարզել է, որ իր հայրը արտաամուսնական կապերի մեջ է 59-ամյա կնոջ հետ, ինչն էլ ենթադրում է, որ վրեժխնդիր է եղել՝ սպանելով նրան: Ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել ու գործը ուղարկվել է դատարանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.