Աշխարհի ամենահարոստ մարդը , մեր օրերի նորարար և գիտության մեջ հեղափոխական Իլոն Մասկը կրկին զարմացրել է բոլորին նա ներկայացրեց Tesla Phone-ը , որը վաճառքի դուրս կգա 2022 թվականի կեսերից: 2022 թվականին աշխարհը կտեսնի Իլոն Մասկի նոր արտադրանքը՝ Tesla Phone: Եվ դա կլինի ոչ միայն սմարթֆոն, որը կարող է մրցակցել այսօր շուկայում գերիշխող բոլոր հսկաների հետ, այլ իսկապես լավագույն սմարթֆոնը, որն ամենայն հավանականությամբ բոլոր սմարթֆոններին մի քանի քայլ հետ կթողնի:
Շատերն անպայման կորոշեն ձեռք բերել Tesla Phone, քանի որ դա կլինի եզակի հնարավորություններով սմարթֆոնը , որը երբևէ մինչ այժմ հասանելի չի եղել այսօր գոյություն ունեցող սմարթֆոնների դաշտում։ Տեսնենք, թե ինչ ստանդարտ հատկանիշներ ունի այն և ինչն է եզակի: Իլոն Մասկը, անմիջական մասնակցություն է ունեցել Tesla Phone-ի մշակմանը և, իհարկե, սմարթֆոնն ունի մի քանի եզակի առանձնահատկություններ։ Հեռախոսի հետևի մասում տեղադրված է արևային մարտկոց, որը թույլ է տալիս 30 րոպեում արևի տակ գտնվելով Tesla Phone-ը լիցքավորել 20%-ով։ Այսպիսով, օրինակ, քաղաքակրթությունից հեռու ճանապարհորդելիս՝ չկարողանալով լիցքավորել հեռախոսը, միշտ կարող եք կապի մեջ լինել՝ պարզապես հեռախոսը պահելով արևի ճառագայթների տակ։
Tesla Phone-ը հագեցած է լինելու գերհզոր պարամետրերով .
Qualcomm Snapdragon 8 սերիայի պրոցեսորով , Օպերատիվ հիշողությամբ – 16 ԳԲ , Ներքին հիշողությամբ – 512 ԳԲ / 1 Tb;
Լիցքավորման մակարդակը 0% -ից մինչև 100% – 10 րոպեից պակաս , IP68 անջրանցիկ – սուզվող մինչև 2 մետր:
Tesla Phone-ի շնորհանդեսը տեղի կունենա մոտ շատ շուտով , իսկ վաճառքի մեկնարկը սպասվում է 2022 թվականի կեսերից։ Թե որքան կգնահատվի հեղափոխական Tesla Phone-ը , դեռ հայտնի չէ։