ԱՄՆ-ն դեռ խնայում է Պուտինին

Սպիտակ տունը որոշել է դեռ պատժամիջոցներ չմտցնել անձամբ նախագահ Պուտինի դեմ, քանի որ դա «տեխնիկական դժվարություններ կստեղծեր», տեղեկացնում է CBS հեռուսաալիքը, հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ, ԱՄՆ-ն հաստատել է պատժամիջոցները, որոնք կարող են մտցվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պարագայում։ Դրանց թվում են նաեւ անձամբ Պուտինի, նրա ընտանիքի անդամների եւ մերձավոր շրջապատի դեմ սահմանափակումները։

Հեռուստաալիքի համաձայն, եթե պատժամիջոցներ սահմանվեն այն անձի դեմ, ում հետ Վաշինգտոնը բանակցություններ է վարում, նրա համար դժվար կլինի ճամփորդել եւ համակարգել գործողությունները գործընկերների հետ։

Ըստ փորձագետների, Պուտինի դեմ պատժամիջոցները «վերջին միջոցն են»։ Միեւնույն ժամանակ, այդ հանգամանքը ցավոտ է ինչպես քաղաքական, այնպես էլ անձնական առումով, քանի որ, ըստ հետաքննական նյութերի, Պուտինի շրջապատը տիրապետում է, տարբեր տվյալներով, մոտ 1 տրիլիոն դոլարի հասնող կարողության, որի մի զգալի մասը պահվում է ԱՄՆ-ում եւ արեւմտյան այլ երկրներում։ Բացի այդ, պուտինյան վարչակարգի զգալի մասի ընտանիքների անդամները բնավորվել են Արեւմուտքի երկրներում, երեւի համարելով, որ Ռուսաստանում ապագա չկա։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.