«Աշոտ Երկաթը» գրավի ու ստորագրության դիմաց ազատ արձակվեց

Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) խափանման միջոց կալանքը փոխվեց՝ նա ազատ կարձակվի կալանքից։ Նման որոշում կայացրեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը։

«Աշոտ Մինասյանի խափանման միջոց սահմանել գրավը և ստորագրություն չհեռանալու մասին։ Գրավի չափ սահմանել երկու միլիոն դրամ։ Մինասյանին անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից»,- հայտարարեց դատավորը։

 

Բախշիյանը մանրամասնեց, որ դատական նիստից անմիջապես հետո Մինասյանից կվերցնեն երկրից չհեռանալու մասին ստորագրություն, արձանագրություն կկազմի և կուղարկի ՔԿՀ։
Եթե գրավի հետ կապված գործողություններն էլ կատարվեն՝ գումարը վճարվի, ապա Մինասյանն անհապաղ ազատ կարձակվի։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.