Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, Պուտինի դեմ անձնական պատժամիջոցներ կլինեն․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցները, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Եթե ​​Ռուսաստանը հարձակվի, ասել է Բայդենը, դա կլինի «ամենամեծ ներխուժումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» և «կփոխի աշխարհը»։ ԱՄՆ նախագահն ասել է, որ կքննարկի մշակվող միջոցառումների շարքին Պուտինի դեմ ուղղակի պատժամիջոցներ ավելացնելու հարցը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.