ՆԱՏՕ-ի ղեկավարները ՌԴ-ին սպառնացել են աննախադեպ պատժամիջոցներով

Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի մի շարք այլ առաջատար երկրների ղեկավարներ պայմանավորվել են, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աննախադեպ փաթեթ պետք է ընդունվի։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի՝ երկուշաբթի օրը ԱՄՆ-ի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ առցանց հանդիպման արդյունքներով տարածված հայտարարության մեջ։

«Առաջնորդները համաձայն են, որ եթե Ռուսաստանի ներխուժում լինի Ուկրաինա, դաշնակիցները պետք է անհապաղ պատասխան գործողություններ ձեռնարկեն՝ ներառյալ պատժամիջոցների աննախադեպ փաթեթը»,- ասվում է հայտարարության մեջ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am