Ուկրաինայի վրա ռուսական հшրձшկմшն դեպքում կհետեւի Ճապոնիայի կnշտ պատասխանը. Ճապոնիայի վարչապետ

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Ճապոնիայի վարչապետն հայտարարել է, որ Ուկրաինայի վրա ռուսական հшրձшկմшն դեպքում կհետեւի Ճապոնիայի կnշտ պատասխանը։

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ uպшռնшցել է Ռուսաստանին կnշտ պատասխանել , եթե վերջինս ներխ-nւժի Ուկրաինա։ Ինչպես հաղորդում է Սպիտակ տան կայքը, քաղաքական գործիչն ասել է, որ Ճապոնիայի գործողությունները կհամակարգվեն ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների հետ, իսկ Վաշինգտոնը կշարունակի Ճապոնիային տեղեկացնել Ուկրաինայի իրադարձությունների և խնդիրների մասին։

Ճապոնիայի վարչապետի հայտարարությունները վրդովմունք են առաջացրել Մոսկվայում։ Համապատասխան հաղորդագրություն է հայտնվել Ճապոնիայում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ «Մենք անկեղծորեն խորհուրդ կտայինք մեր ճապոնացի գործընկերներին ավելի խորը ծանոթանալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ անվտшնգության փոխադարձ երաշխիքների վերաբերյալ ռուսական նախաձեռնությունների էությանը»,- գրված է հաղորդագրության մեջ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.