«Մեր բոյկոտը հասավ տեղ...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահի նոր հայտարարությունը

 «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ  նախագահ Արսեն Սարգսյանը նոր հայտարարություն է տարածել.  

Աստված լսեց, մեր բոյկոտը հասավ տեղ. մորգենշտերնի ունքին՝ 666 սատանայի համերգը Երևանում չեղարկվել է, հիշեցնենք որ մինչ այդ Արսեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որ ասված էր.  

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը  նոր գրառում է կատարել. 

Տարածել

Չգիտեմ, չեմ էլ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչել այս «երգիՉիստին» որպես ՀՀ քաղաքացի, որպես ՔՐԻՍՏՈՆՅԱ, որպես ԱՍՏՎԱԾԱՊԱՇՏ, որպես ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀՅԱՆ, ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ, ՄՈՆԹԵՅԻ գաղափարակից, ջատագով, որպես ՀԱՅԱՄԵՏ մտածող մարդ, բոյկոտել և թույլ չտալ մենահամերգ տա Հայաստանում՝ Քրիստոնյա երկրում և վերջ: Ինձ սատարող, աջակցող և 12 տարի ֆեյսբուքում գտնվելով՝ կոչ եմ անում մերժել համերգը և բոյկոտել…

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան 

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ  հանրության որոշ շրջանակներ դժգոհություն էին հայտնել Մորգենշտերնին Հայաստան հրավիրելու համար։

Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկական անունը ՝ Ալիշեր Վալեև) մեծ համերգը, Sputnik Արմենիայի տեղեկություններով, չեղարկվել է։

Նշենք, որ համերգի անցկացման մասին հայտարարվեց վերջերս, ու մինչ կազմակերպիչները խոստանում էին «ամենաաղմկահարույց» համերգը, Facebook-ի հայ օգտատերերի զայրացած մեկնաբանություններ էին թողնում։

Ալեքսանդր Սերովի առաջիկա համերգները չեն հետաձգվում. երգչի մենեջերը հերքել է լուրերը

Շատերը մեկնաբանություններում ռեփերին սատանիստ են անվանում, որին չի կարելի երկիր թողնել։

Դժգոհող օգտատերերից մեկն էլ ՀՀ քաղաքացի, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Աբգար Շադոյանն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Աբգարը տեղեկացրեց, որ հաղորդագրություն է գրել համերգի կազմակերպիչը Prime Production-ին, հայտնել իր դժգոհությունները, վերջիններս էլ պատասխաել են, որ համերգը չեղարկվել է։

Համերգի չեղարկման մասին տեղեկացրել են նաև Tomsarkgh.am–ից։

Հավելենք, որ չնայած դժգոհություններին, Tomsarkgh.am հարթակում ազատ տեղեր գրեթե չէին մնացել։ Տոմսերի արժեքը, ի դեպ, 6-ից 30 հազար դրամ էր։

Ալիշեր Մորգենշտերնը 23-ամյա հայտնի ռուս ռեփեր է, որը հայտնի է դարձել իր արտառոց կերպարի ու էպատաժային արարքների շնորհիվ: Նրա ճակատին «666» է դաջված, ինչը խիստ նյարդայնացնում է մարդկանց։ Իր առաջին հոնորարներից մեկի մի մասը նա ցուցադրաբար այրել է տեսանյութում՝ առաջացնելով համացանցի օգտատերերի դժգոհությունը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.